Thursday, January 29, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԵՆ ՀԱՄԱՐՈ՞ՒՄ

Այսօր ադրբեջանցիները որոշել են ԵԽԽՎ պատվիրակներին տեղացնել, թե իբր 60 տարի առաջ ադրբեջանցիներին Հայաստանից վտարել են: Ըստ ԵԽԽՎ-ում շրջանառվող փաստաթղթի` Հայաստանը չի ցանկանում ճանաչել այն ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ովքեր վտարվել են իրենց հողերից 1948-53թթ-ին:

՚Արդեն 60 տարի Հայաստանը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, 150000 ադրբեջանցու, ովքեր վտարվել են 20-րդ դարի կեսերինՙ,-ասված է հայտարարության մեջ:

Նաեւ ասվում է, թե միջազգային հանրության անտարբերության պատճառով Հայաստանը դարձել է միաէթնիկ երկիր եւ 1988թ-ին էլ ՚վտարել է մնացած բոլոր ադրբեջանցիներին իրենց պատմական հողերիցՙ:

Հայտարարությամբ կոչ է արվում կոշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ` վտարված ադրբեջանցիների իրավունքները ճանաչելու համար: Ճաստաթղթի տակ ստորագրել է 20 պատգամավոր` 9-ը` Թուրքիայից, 2-ական Ադրբեջանից, Ալբանիայից, Բուլղարիայից, 1-ական` Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Մեծ Բրիտանիայից,Գերմանիայից:

Հայաստանյան պատվիրակությունը ադրբեջանական այս նաաաձեռնությանը կարձագանքի վաղը:

Կարինե Ասատրյան

Ա1+

28.01.2009

No comments:

Post a Comment