Thursday, January 29, 2009

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Այսօր Ցյուրիխի ՚Ռադիսոնՙ հյուրանոցում տեղի է ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը սկսվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի եւ Մեթյու Բրայզայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Այնուհետեւ երկու երկրների նախագահները բանակցությունները շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով:

Հայկական կողմը կառուցողական եւ դրական է գնահատել ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ իրենց տեսակետները: Երկու երկրների նախագահները բանակցությունների արդյունքում հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ շարունակելու բանակցային գործընթացը: Նախագահները ցանկություն են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակեն աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման ուղղությամբ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա տարածաշրջանային այցի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը բանակցությունների ավարտից հետո մեկնել է Դավոս, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Ա1+

28.01.2009

No comments:

Post a Comment