Այսօր Ցյուրիխում տեղի է ունենալու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, այնուհետև նրանք կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման առանցքային թեման լինելու է ղարաբաղյան հակամարտությունը:
Նկատենք, որ վաղը հունվարի 28-ին Ցյուրիխում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Հիշեցնենք, որ Դավոսից առաջ երկու երկրների նախագահներն արդեն երկու անգամ հանդիպել են՝ անցած տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում և հոկտեմբերին՝ Մոսկվայում:
Նշենք, որ ըստ նախագահի մամլո գրասենյակի նախապես հայտնած տեղեկության, նախագահ Սերժ Սարգսյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով վաղը մեկնելու է Շվեյցարիա:
Աղբյուր` Panorama.am
27.01.2009
No comments:
Post a Comment