Friday, February 6, 2009

ԳՈՐԱՆ ԼԵՆՄԱՐԿԵՐ. ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Կոպենհագեն, 5 փետրվար 2009. – ԵԽԽՎ Ղարաբաղյան հարցով հատուկ ներկայացուցիչ և Վրաստանում հատուկ պատվիրակ Գորան Լենմարկերն ասել է, որլավ հնարավորությունկա այս տարի Ղարաբաղյան հարցի կարգավորման համար, բայց ժամանակը սուղ է և չափազանց կարևոր է ձեռքից բաց չթողնել այդ հնարավորությունը”: ԵԽԽՎ Խորհրդրանական վեհաժողովի պատվավոր նախագահ Պարոն Լենմարկերը հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններ: Նա այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ Խորհրդրանական վեհաժողովի ինտերնետային էջում (www.oscepa.org). Նրա այցեյությունը տարածաշրջան կներառի այցեյություններ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ նա հանդիպումներ կունենա կառավարություններում, խորհրդարաններում և հասարակական կազմակերպություններում: “Հուսով եմ, որ դրական արձագանքներ կլինեն այն կապակցությամբ, որ Ղարաբաղյան խնդիրը խաղաղ կարգավորման ուղու վրա է”, ասել է պրն. Լենմարկերն իր այցի մասին: Գորան Լենմարկերն ասել է, որ հուսով է Վրաստանում ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ կարծիք ունեն վրացիները փախստականների և տեղահանվածների հրատապ հարցի, ինչպես նաև Ռուսաստանի հետ երկխոսելու նրանց հեռանկարների մասին: Նա նշել է, որ կարևոր է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն շարունակի իր դերն ունենալ Հարավային Օսիայի հարցի կարգավորման մեջ, քանի որ անկողմնակալ միջնորդների և դիտորդների բավականին մեծ կարիք է զգացվում, այնպիսին ինչպիսին են օրինակ ԵԽԽՎ միջնորդներն ու դիտորդները. “Այժմ Հարավային Օսիայում այնպիսի մի իրավիճակ է, որտեղ կարծես դե ֆակտո էթնիկական զտում է կատարվել”: “Փախստականները և տեղահանվածները, որոնք ապրում են Հարավային Օսիայի սահմաններից դուրս, ունեն իրենց տները և ցանկանում են վերադառնալ այնտեղ: Եթե նրանք վերադառնալով գտնեն իրենց այրված տները, ապա նրանք անկողմնակալ դիտորդների կարիք ունեն, այնպիսի մարդկանց, որոնց նրանք կվստահեն և համոզված կլինեն, որ իրենց կպաշտպանեն, այսպիսով նրանք չեն վերադառնա այն իրավիճակին, որից փախել են”:

Լրագիր

06.02.2009

No comments:

Post a Comment