Friday, February 6, 2009

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի հաղորդագրությունը Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդն այսօրվա նիստում որոշեց նախաձեռնել ԼՂՀ ազգային անվտանգության Հայեցակարգի հանրային քննարկումներ եւ նպաստել նման փաստաթղթի ընդունմանը: Հայեցակարգի նախագիծը մշակվելու է Խորհրդի անդամների ու փորձագետների կողմից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գտնվում են անվտանգության միասնական տարածքում` Խորհուրդը համամիտ էր, որ ԼՂՀ ազգային անվտանգության Հայեցակարգի նախագիծը պիտի առնչված լինի ՀՀ ազգային անվտանգության Ռազմավարությանը եւ հանդիսանա դրա օրգանական շարունակությունն ու լրացումը: Խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ընդգծեց նման քաղաքական փաստաթղթի` որպես ԼՂՀ անվտանգության համակարգի անհրաժեշտ տարրի, կարեւրությունը: Ըստ Մ.Մայիլյանի` փաստաթուղթը առկա ներուժի ու հնարավորությունների հաշվառումով պիտի ներառի արտաքին ու ներքին ամենատարբեր սպառնալիքներից անհատի, հանրության եւ պետության անվտանգության ապահովման ոլորտում նախանշված նպատակների ու պետական ռազմավարության պաշտոնական համընդգրկուն դիրքորոշումը: Խորհրդի անդամները միակարծիք էին այն հարցում, որ եթե ԼՂՀ անվտանգության երաշխիքների մյուս ձեւերն ու մակարդակները պայմանավորված են հետագա երկկողմ ու բազմակողմ բանակցությունների արդյունքներով, ապա իրական խոչընդոտներ չկան ազգային անվտանգության սեփական համակարգի պակասող տարրերի ստեղծման, դրա կանոնակարգման եւ զարգացման համար:

Հանրային խորհուրդը արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում Արցախի առջեւ ծառացած հրատապ խնդիրների լուծման մեջ շահագրգիռ հասարակական գործիչների եւ փորձագետների գործընկերություն է:

Ստեփանակերտ

6 փետրվարի, 2009թ.

Լրագիր

No comments:

Post a Comment