Այսօր «Տեսակետ» ակումբում Հայաստան-ԵԽ պատմությունը1995թ.-ից սկսած ամփոփեց Լիբերալ կուսակցության ղեկավար, և Հայաստանի ԵԽ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:
Բանախոսն ասաց, որ իր տարիներին առաջընթաց կար Հայաստան-ԵԽ հարաբերություններում, բայց 2001թ-ից հետո, երբ Հայաստանը բռնեց ժողովրդավարացման ուղին, բոլոր նպատակները չարդարացան. Հայաստանը սկսեց հետընթաց ապրել: «Բոլոր պարտավորությունները, որոնք կապված էին ընտրական օրենսգրքի բարեփոխման, դատարանների կայացման, ընտրությունների որակի բարձրացման, ընտրությունների ժողովրդավարացման, չկատարվեցին: Մենք ականատես եղանք, որ ընտրությունները հետընթաց ապրեցին, դատական համակարգը խայտառակ հետընթաց ապրեց»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ի վերջին զարգացումներին` Լիբերալ կուսակցության ղեկավարն ասաց, որ ինքը սպասում էր հենց այսպիսի զարգացումների, չնայած մի քանի անգամ հայտարարել էր, որ ուզում է` պատժամիջոց կիրառեն Հայաստանի նկատմամբ: «ԵԽ և Հայաստանը գտան ձև, կնքեցին մի գործարք, որի արդյունքում ստեղծվեց մի նոր բանաձև` 1643»,-համոզված է բանախոսը:
Իսկ իրենց դիրքորոշման մասին ասաց, որ իրենք նպատակ չեն ունեցել, որ Հայաստանը զրկվի ձայնից «Մեր նպատակն էր, որ Եվրոպայի Խորհուրդը կարողանա իր ազդեցությունն օգտագործել այսօրվա իշխանության վրա»,-մեկնաբանեց բանախոսը և ավելացրեց, որ իշխանությունները պետք է գնան քաղաքական և իրավական դաշտերի փոփոխությունների, իսկ իշխանությունները չեն գնում դրան, փորձում են ամեն ինչ սվաղել:
Հ. Հովհաննիսյանը համոզված է, որ եթե այս անգամ էլ իշխանությունները չկատարեն ԵԽԽՎ բանաձևերի պահանջները և մինչև գարուն ազատ չարձակեն քաղբանտարկյալներին, գինը կլինի քաղաքական դաշտում, այն է` կտուժի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
Սահակյանն էլ գտնում է, որ «քաղաքական պահանջների մասին խոսք չկա, քանի որ ստացածը վարկ է, որը պետք է հետ վերադարձնել»:
Քրիստինե Աղալարյան
No comments:
Post a Comment