Thursday, April 16, 2009

Հույսն Իրանն է

Ինչպես հաղորդում են մեր դիվանագիտական աղբյուրները, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ Իրան կատարած պաշտոնական այցի հիմնական դրդապատճառը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայաստանյան կողմի համար անցանկալի զարգացումներն են: Բանն այն է, որ մայիսի 7-ին Պրահայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են ի վերջո հասնել հիմնական սկզբունքների մասին համաձայնագրի կամ մտադրությունների նոր հուշագրի ստորագրման, որի մեջ կամրագրվեն հիմնական սկզբունքների մոտավոր ձեւակերպումները: Այս զարգացումներում հայկական կողմը փորձում է ստանալ իրանական կողմի աջակցությունը: Ինչպես հայտնի է, Իրանը դեմ է այն տարբերակներին, որ առաջարկվում են կարգավորման մադրիդյան սկզբունքներ անվան տակ եւ, ըստ էության, Իրանը մնացել է միակ երկիրը, որ դեմ է այս սկզբունքներին, եւ, հետեւաբար, որը աջակից է Հայաստանի շահերին, քանի որ այս սկզբունքները հայաստանյան շահերը ոտնահարում են, երեւի թե, ամբողջությամբ: Սակայն, ցավն այն է, որ Հայաստանի իշխանություններն այնքան խորն են գնացել այս սկզբունքներին համաձայնության տալու հարցում, որ այսօր արդեն առանց Իրանի այլեւս չեն կարող հետ կանգնել եւ նրանց վերջին հույսը մնացել է Իրանը:

Փակագիծ 2009-04-14

No comments:

Post a Comment