Ապրիլի 16-ից 17-ը Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հերթական նիստի ժամանակ Ադրբեջանը կստանձնի վերոնշյալ կառույցի նախագահությունը Հայաստանից։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը, հաղորդում է Trend News-ը: Ըստ տեղեկատվության, նա մասնակցելու է այդ նիստին: ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է:
Աղբյուր` Panorama.am2009-04-14
No comments:
Post a Comment