Ադրբեջանը երեկ Թուրքիայի իշխանություններին երեք հիմնական պայման է առաջադրել, որոնց կատարման դեպքում միայն կհամաձայնի բացել հայ-թուրքական սահմանը: Այս մասին երեկ գրել է թուրքական իշխանամետ «Hurriyet» օրաթերթը:
Այդ պայմանները հետեւյալն են` 1.Հայաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջաններից` Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Զանգելանից եւ Կուբաթլուից. 2.Հայկական զորքերը պետք է հանվեն Լաչինի միջանցքի հարավային հատվածից. 3. Թուրքիան պետք է իրավունք ստանա օգտագործել Լաչինի միջանցքը: Ըստ «Hurriyet»-ի, Ադրբեջանի իշխանությունների պաշտոնական պատվիրակը, որի անունը պարբերականը հրաժարվում է հրապարակել, վերը նշված պայմանները ներկայացնելու է Թուրքիայի իշխանություններին: Հատկանշական է նաեւ, որ վերոհիշյալ պայմանները ներկայացվում են իբրեւ զիջում, դիրքորոշման մեղմացում, քանի որ ավելի վաղ Բաքվի պայմանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումն էր:

Հայկական ժամանակ2009-11-04
No comments:
Post a Comment