Thursday, April 16, 2009

Իլհամի հետ կհանդիպեն մայիսի 7-ին

Սերժ Սարգսյանը երեկ չի բացառել, որ մայիսի 7-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ըստ պաշտոնապես չհերքված տեղեկությունների` այն պետք է կայանա ԵՄ Արեւելյան հարեւանության քաղաքականություն կոչվող պրահյան գագաթնաժողովի շրջանակներում: "Հիմա սա ինչպես ուզում եք գնահատեք՝ պայմանավորվածություն կամ չգիտեմ ստույգ՝ հանդիպում",-ասել է Սարգսյանը` ավելացնելով, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի դիրքորոշումները չեն փոխվել: Նա վստահություն է հայտնել, որ խնդրի կարգավորումը չի կարող խոչընդոտվել հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Ընդհակառակը՝ ինքը լավ ապագա է տեսնում Հարավային Կովկասի համար: Իսկ ՀԱ՞ՊԿ, թե՞ ՆԱՏՕ հարցին պատասխանելով` ասել է, որ համագործակցությունը եւրատլանտյան այս կառույցի հետ պետք է զարգանա եւ խորանա, սակայն անդամակցության հարց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չկա: Անդրադառնալով "հարկային արձակուրդին", այն է` տնտեսական ճգնաժամի այս փուլում տնտեսվարողներին որոշ ժամանակով հանգիստ թողնելուն, Սարգսյանն ասել է, որ այդ գաղափարին վատ է նայում: Ինչ վերաբերում է հարկային քաղաքականությունից դժգոհողներին` ապա դրանց ակունքներում, ըստ Սարգսյանի, համակարգից հեռացված շուրջ 300 անձինք են:
Հրապարակ2009-04-11

No comments:

Post a Comment