Thursday, April 16, 2009

ԲԱՔՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ

«Մուասիր Մուսավաթ» կուսակցությունն այսօր չարտոնված բողոքի ակցիա է անցկացրել Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան առջև: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ցույցին մասնակից մոտ 50 մարդ դեմ է արտահայտվել պաշտոնական Անկարայի քաղաքականությանը` Հայաստանի հետ հարաբերություններում: «Կուսակցությունը դեսպանատանը բանաձև է հանձնել: «Մուասիր Մուսավաթ» կուսակցությունը թուրք-հայկական սահմանի բացումը գնահատում է որպես Թուրքիայի կողմից դավաճանություն Ադրբեջանի նկատմամբ»,-ասել է կուսակցության ղեկավարը: Ըստ նրա, իրենց բողոքը ոչ թե թուրք ժողովրդի, այլ պաշտոնական Անկարայի քաղաքականության դեմ է, և կուսակցությունը շարունակելու է նմանօրինակ ակցիաների անցկացումը:Նշենք, որ այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի կին պատգամավորները Թուրքական աշխարհի կանանց միության կազմակերպության ղեկավար, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շենոլ Բալինի հրավերով ուղևորվել են Թուրքիա: Ադրբեջանցի կին պատգամավորները մասնակցելու են մի միջոցառման, որտեղ ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվելու է հայկական հարցը, հայ-թուրքական հարաբերությունները և դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները: Նախատեսվում է ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ:

Աղբյուր` Panorama.am2009-04-14

No comments:

Post a Comment