Monday, December 29, 2008

ՀԵՐՔՈՒՄ Է ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է. «Այսօր Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան տարածել է հերթական ապատեղեկատվությունը, համաձայն որի, իբր, հայկական հատուկ նշանակության ջոկատը անցած գիշեր Տերտերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ թափանցել է ադրբեջանական դիրքապահների թիկունքը, շարքից հանել մեկ զինվորի, իսկ մեկին` վիրավորել, որից հետո վերջիններիս զենքերը վերցնելով` վերադարձել իր ելման դիրքերը: 


ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը, հավատարիմ մնալով ճշմարտությունը տարածելու իր ավանդական ոճին, տեղեկացնում է, որ Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից շրջանառված վերոնշյալ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրողությունները խեղաթյուրելու հերթական փորձ»:

Աղբյուր` Panorama.am

26.12.2008

No comments:

Post a Comment