ԱԺ արտահերթ նստաշրջանում երեկ ընդունվեց «Երեւանում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը: Ընդունվեցին նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունները: Ընդ որում՝ կառավարությունը չընդունեց բոլոր այն առաջարկները, որոնք վերաբերում էին հանրաքվեի նախաձեռնության իրավունքն ԱԺ-ին վերապահելուն կամ գոնե հանրաքվեի դրվելիք հարցերն ԱԺ-ի հետ համաձայնեցնելուն: Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ելույթում բացահայտեց, թե ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն վերջերս ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել, որ «Հանրաքվեի մասին» օրենք է ընդունվելու, որ Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ հարցում արվի ՀՀ քաղաքացիներին:
Առավոտ
27.12.2008
No comments:
Post a Comment