Monday, December 29, 2008

հաջող` Ադրբեջանի համար

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Խազար Իբրահիմը, ամփոփելով 2008 թվականին Ադրբեջանի արտաքին քաղաքական գործունեությունը, հայտարարել է, որ ԱԳՆ-ի համար գլխավոր առաջնահերթությունը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. «Այս ուղղությամբ մենք կարող ենք արձանագրել բացահայտ հաջողություններ: Ինչպես հայտնի է, 2008-ի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որում հստակ նշվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ ընդգծվում էր մեր երկրի օկուպացված տարածքներից հայկական զինված ստորաբաժանումների դուրս բերման անհրաժեշտությունը»: Սրա հետ մեկտեղ, Իբրահիմը հիշեցրել է, որ «2008-ի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրել են Մոսկովյան հռչակագիրը, որում եւս ընդգծվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում եւ դրանց շրջանակներում ընդունված որոշումների, փաստաթղթերի հիման վրա: «Բնականաբար, բոլոր փաստաթղթերը շեշտում են ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու առաջնահերթությունը»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը, ապա ավելացրել,- «Մի խոսքով, եթե ամբողջացնենք ընդունված բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա կտեսնենք, որ ամենուրեք նշվում է, որ տվյալ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»:

Հայկական ժամանակ

27.12.2008

No comments:

Post a Comment