ԵԱՀԿ-ն եկող տարի առաջընթաց է ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: «Մենք հույս ունենք այդ ուղղությամբ առաջընթաց տեսնել 2009 թվականին»,- հայտարարել է ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտաքին գործերի նախարար Դորա Բակոյանիսը:
ԵԱՀԿ-ում Հունաստանի նախագահությունն սկսվում է հունվարի 1-ից:
Բակոյանիսը նշել է, որ Հունաստանը Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումները դրական քայլ է համարում փոխադարձ վստահության հաստատման հարցում, որն անհրաժեշտ է հակամարտությունը լուծելու համար: «Հունաստանը լիովին պաշտպանում է այդ ջանքերը եւ կառուցողական գործակցության կոչ է անում երկու կողմերին»,- ասել է նա:
25.12.2008
No comments:
Post a Comment